Մեր տվյալների շտեմարանները
STUGEL․am-ի շտեմարանների մի մասը համալրվում է հետևյալ կազմակերպությունների կողմից իրականացված փաստերի ստուգման հետազոտություններից և վերլուծություններից․
Ampop.am
Ամփոփ մեդիա
Հարթակը տրամադրում է փաստերի վրա հիմնված, դյուրընկալելի և մատչելի վերլուծություններ
Armenpress
Հայաստանի պետական լրատվական գործակալություն
Հայաստանի պետական լրատվական գործակալությունը տրամադրում է ստուգված լուրեր և ունի փաստերի ստուգման բաժին
CivilCheck
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման ստորաբաժանում
CivilCheck-ը Սիվիլնեթ անկախ լրատվական հարթակի ստորաբաժանումն է, որն իրականացնում է փաստերի ստուգում և վերլուծություններ
Factor.am
Factor.am-ի հետաքննությունների բաժին
Հետաքննող լրագրության բաժինն իրականացնում է արդիական թեմաներով հետազոտություններ
FIP.am
Փաստերի ստուգման հարթակ
Փաստերի ստուգման անկախ հարթակ, որը հետազոտում և վերլուծում է հանրային հնչողություն ունեցող թեմաները
Hetq.am
Հետաքննող լրագրողներ
Հետաքննական լրագրողություն, բացահայտումներ և խորագալի վերլուծություններ।
Media.am
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Մեդիագրագիտության վերլուծություններ և հետազոտություններ հայկական մեդիադաշտի վերաբերյալ
Համագործակցության սկզբունքներ
STUGEL-ը բաց է համագործակցության համար։ Մեր նպատակն է առավելագույն պարզությամբ հնարավորություն տալ յուրաքանչյուր քաղաքացու հեշտությամբ ստուգել տեքստային և վիզուալ բնույթի բովանդակության հավաստիության մակարդակը։ Այն լրատվամիջոցները, փաստեր ստուգող հարթակները, հետաքննող լրագրությամբ զբաղվող կազմակերպություններն ու հասարակական կազմակերպությունները, որոնք շահագրգիռ են Հայաստանի լրատվական միջավայրի բարելավմամբ և հասարակության մեդիագրագիտության ամրապնդմամբ, մեր պոտենցիալ գործընկերներն են։ Համագործակցության հիմնական ուղղությունները երկուսն են՝ բաց և հավաստի տվյալների ինտեգրում STUGEL գործիքի շտեմարաններում և STUGEL գործիքի պատուհանի ինտեգրում գործընկեր կազմակերպությունների կայքերում։
Տվյալների ինտեգրում STUGEL-ի շտեմարաններում
Մեր շտեմարանները համալրվում են վստահելի հայկական և միջազգային լրատվամիջոցներից, փաստեր ստուգող և հետաքննող հարթակներից։ Եթե Ձեր կազմակերպությունն ունի վստահելի տեղեկատվական բազա, այն կարող է ներառվել մեր համակարգի շտեմարաններում։
Ստուգման գործիքի պատուհանի ինտեգրում կայքերում
Դուք կարող եք հեշտությամբ ինտեգրել STUGEL գործիքը Ձեր կայքում՝ մեկ տող կոդի միջոցով։ Արդյունքում այցելուները կարող են ստուգել ցանկացած տեքստային կոնտենտի, նկարների և տեսանյութերի հավաստիության մակարդակն անմիջապես Ձեր կայքից։ Ընդ որում՝ ստուգման արդյունքների նկատմամբ պատասխանաատվությունը ստանձնում ենք մենք։
Ստուգելու գործիքի ինտեգրումը
Տեղադրե՛ք կոնտենտի ստուգման գործիքի պատուհանն ընդամենը մեկ տող կոդի միջոցով։ Ձեր այցելուները կկարողանան ստուգել տեքստ, նկար և տեսանյութ անմիջապես ձեր կայքից։
Ընտրեք ինտեգրման տեսակը
Լողացող կոճակ (FAB)
Էկրանի ներքևի անկյունում հայտնվում է կլոր կոճակ։ սեղմելիս բացվում է ստուգման պատուհանը։
<script src="https://stugel.am/widget/stugel-widget.js" defer></script>
Ներդրված վիդջեթ (Inline)
Վիդջեթը տեղադրվում է կայքում Ձեր կողմից սահմանված հատվածում։
<div id="stugel-check"></div> <script src="https://stugel.am/widget/stugel-widget.js" data-mode="inline" data-target="#stugel-check" defer ></script>
API բանալի (ոչ պարտադիր)
Վիդջեթը աշխատում է առանց բանալու՝ օրական 3 տեքստ, 3 նկար և 1 տեսանյութ մեկ IP հասցեի կողմից։
API բանալին տրամադրում է օրական 200 ստուգման հնարավորություն։
<script src="https://stugel.am/widget/stugel-widget.js" data-key="YOUR_API_KEY" defer ></script>
Կարգավորումներ
| Հատկանիշ | Արժեք | Նկարագրություն |
|---|---|---|
| data-key | (չկա) | API բանալի — ավելի բարձր սահմանաչափերի համար |
| data-mode | fab | fab — լողացող կոճակ, inline — ներդրված վիդջեթ |
| data-target | — | CSS սելեկտոր inline ռեժիմի կոնտեյների համար |
| data-position | bottom-right | bottom-right կամ bottom-left |
<script src="https://stugel.am/widget/stugel-widget.js" data-position="bottom-left" defer ></script>
Համատեղելիություն
Աշխատում է ցանկացած կայքում՝ Shadow DOM-ը մեկուսացնում է ոճերը
Թեթև և արագ
~7KB gzip — զրո կախվածություն, չի դանդագեցնում կայքը
Պաշտպանված
Աշխատում է առանց բանալու — բանալին տալիս է ավելին