Հարթակի Հնարավորությունները
ԱԲ Մոդուլային Համակարգ
Հարթակը միավորում է արհեստական բանականության հզոր տեխնոլոգիաները՝ միաժամանակ լուսանկարներ, վիդեոներ և տեքստային բովանդակություն վերլուծելու և դրանց հավաստիությունը գնահատելու նպատակով։
RAG Մեթոդի Կիրառում
Կիրառելով Retrieval-Augmented Generation մեթոդը՝ համակարգն իրական ժամանակում համադրում է տվյալները բարձր հուսալիություն ունեցող ռեսուրսների հետ։
Օպերատիվ Համալրվող Շտեմարաններ
Համակարգն ինքնաշխատ կերպով հարմալրվում է նոր տեղեկատվական հոսքերով՝ անընդհատ վերապատրաստվելով և կատարելագործելով իր շտեմարանները։
Թափանցիկության Սկզբունք
Յուրաքանչյուր եզրակացություն ուղեկցվում է վստահության մակարդակի ցուցիչով և թափանցիկ բացատրությամբ, թե ստուգումն ինչ աղբյուրների հիման վրա է կատարվել։
Նախագծի Նպատակը
Հարթակի նպատակն է առավելագույն պարզությամբ հնարավորություն տալ յուրաքանչյուր քաղաքացու հեշտությամբ ստուգել ցանկացած բնույթի բովանդակության հավաստիության մակարդակը՝ լինի դա տեքստ, պատկեր, թե տեսանյութ։
Հարթակը ձգտում է ապահովել բարձր արագություն, հուսալիություն և թափանցիկություն՝ իրական ժամանակում վերլուծելով նույնիսկ ամենաբարդ կոնտենտը, որպեսզի հայկական տեղեկատվական միջավայրը դառնա ավելի թափանցիկ և անվտանգ։
Հարթակը ստեղծվել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից։